Հարբած վարորդներին կազատազրկեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել անսթափ վիճակում մեքենա վարելող վարորդների պատիժը:

«Коммерсант» թերթի տեղեկություններով, Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը խստացնում է վարորդների պատասխանատվությունն անսթափ վիճակում ղեկին նստող վարորդների հանդեպ:

Ինչպես գրում է պարբերականը, փաստաթուղթը նոր հոդված է պարունկում, ըստ որի 2015թ.-ից սկսած անսթափ վիճակում մեքենա վարելու դեպքի կրկնության և բուժզննումից հրաժարվելու համար վարորդները կենթարկվեն քրեական պատասխանատվության, մինչդեռ ներկայումս դա համարվում է վարչական խախտում:

Հարբած վիճակում զոհերի բերած ՃՏՊ-ի պատճառ դարձած վարորդներն այսուհետև չեն կարողանա խուսափել բանտարկությունից: Մեկ զոհի դեպքում վարորդը կդատապարտվի երկուսից յոթ տարվա ազատազրկման:




Լրահոս