ԵՏՄ ճակատագիրը վտանգված է. Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրային պատերազմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցիների մոտ անսպասելի սեր է հայտնվել հարևան երկրի ղեկավարի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ:

Հարցումների տվյալների համաձայն` Բատկայի հանդեպ վստահության վարկանիշը հասել է 61%-ի, չնայած որ դեռևս 4 տարի առաջ այն չէր գերազանցում 16%-ը:

Համեմատության համար նշվում է, որ Վլադիմիր Պուտինի վարկանիշն այս պահին կազմում է 85%, իսկ Լուկաշենկոյինը՝ 63%: Սոցիոլոգները բացատրում են այդ երևույթը Լուկաշենկոյի խարիզմայով և եվրասիական ինտեգրման գաղափարի վարկանշի աճով՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների սառեցման ֆոնի վրա: Սակայն ԵՏՄ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 2 շաբաթ առաջ Ռուսաստանն ու Բելառուսը կրկին հայտնվել են առևտրային պատերազմի վիճակում, ինչը հարցականի տակ է դնում ապագա միության կենսունակությունը:

Հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունելու է ԵՏՄ-ի անդամ երկրների ղեկավարներին: Միջոցառումը ծրագրվել է որպես տոնական՝ դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ անդամակցելու պայմանագիրը, իսկ հունվարի 1-ին եվրասիական «եռյակը» պաշտոնապես դառնում է «քառյակ»:

Բացի այդ՝ միությանն անդամակցելու պայմանագիրը հանդիսավոր պայմաններում պետք է ստորագրի Ղրղզստանը: Սակայն Վլադիմիր Պուտինի համար շատ կարևոր այս պահին եվրասիական ինտեգրման երկու հիմնասյուները՝ Ռուսաստանն ու Բելառուսը, կրկին հայտնվել են առևտրային պատերազմի իրավիճակում. գրում է mk.ru-ն:




Լրահոս