
Այսուհետ Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել միաժամանակ մի քանի քաղաքներում և անգամ մի քանի երկրներում: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին նախագահ Ալեքսեյ Ժուկովը:
«Եթե Օլիմպիական խաղերի համար որևէ օբյեկտ երկրում բացակայում է, ապա չի բացառվում, որ առանձին մարզատեսակներով մրցումներն անցկացվեն մեկ այլ երկրում: Դա նպատակ ունի առաջին հերթին կրճատել խաղի համար ծախսվող գումարները», – Российская газета-ին տրված հարցազրույցում ասել է Ժուկովը:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել վերջերս Մոնակոյում անցկացված Միջազգային օլիմպիական կոմիտեի արտահերթ նստաշրջանում: