Դեդ Հասանի գողական կլանի անդամները հաշվեհարդար են տեսել ևս մի երիտասարդ «օրենքով գողի» հետ, որը կասկածվում էր իր «կնքահայր» Ասլան Ուսոյանի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Փրայմ Քրայմ»-ը, դեկտեմբերի 15-ին «դեդովյանները» մեկնել են Սանկտ Պետերբուրգ, որտեղ երեկոյան հարձակվել են 25-ամյա սուխումցի «օրենքով գող» Լաշա Բարաթելիի վրա: Վերջինս գողական շրջաններում առավել հայտնի է որպես Չիա, ինչը վրացերեն նշանակում է «որդ»:
Լաշային դարանել էին Լենինի պողոտայում գտնվող նրա վարձակալած բնակարանի մոտ: Սակայն թողնելով թիկնապահներին՝ Բարաթելին բարձրացել է իր հարկը: Այնտեղ նրան շրջապատել է 7 հոգի, ևս 10-ը սպասում էին ներքևում: Լաշային ծեծել են, նրա դեմքը դանակով կտրատել են անճանաչելիության աստիճանի, վնասել են անգամ նրա առնանդամը:
Հաղորդվում է, որ Բարաթելին փակ ապրելակերպ ուներ և հասարակական վայրերում հայտնվում էր միայն իր թիկնազորի ուղեկցությամբ: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության արտահոսք է եղել նրա մտերիմների միջոցով: Հենց որ տեղեկությունները հաստատվել են, Մոսկվա և Պետերբուրգ է մեկնել երկու տասնյակ մարդասպան:
Չայի դեմ հաշվեհարդարի պաշտոնական առիթ է դարձել «դեդովյանների» կասկածը, թե նա մասնակից է եղել Դեդ Հասանի դեմ մահափորձի նախապատրաստմանը, որը ծրագրվել է Սանկտ-Պտերբուրգում, բայց այդպես էլ չի իրականացվել: Բարաթելիին պատժողների վարկածով՝ այդ գործում նրա մեղսակիցն է եկել Ռովշան Ջանիևի «սանիկը»՝ Ուլֆատ Թագիևը (Ռուֆատ Գյանջիյսկի) :