
Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, այսօր Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցությունում հանդիպում էին անցկացնում ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցությունները:
Քիչ առաջ ավարտվեց մեկ այլ հանդիպում, որին մասնակցում էր նաև ՀՅԴ խմբակցությունը: Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն:
Խմբակցության գլխավոր քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շուտով 5 խորհրդարանական ուժեր հանդես կգան արտահերթ նիստի պահանջով: