ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացի դառնալու համար սահմանված է ժամկետ, ըստ որի՝ ծանուցագիր ստանալուց հետո քաղաքացին երեսուն օրվա ընթացքում պետք է անպայման գա Հայաստան՝ իր անձնագիրը ստանալու: Արդյոք սա նույնպես որոշ բարդություններ չի ստեղծում:

Աննա Սահակյան, 45 տարեկան, հաշվապահ


ՊԱՏԱՍԽԱՆ. Երկքաղաքացիության ինստիտուտը մեր երկրում նորություն է, եւ
բնականաբար, յուրաքանչյուր կառուցակարգ պահանջում է առավել կատարելագործում, ավելի մեղմացում, պարզեցում: Այդ 30 օր ժամկետը չի արվել որեւէ մեկին անհանգստություն պատճառելու նպատակով: Այս հարցերը նույնպես ՀՀ սփյուռքի նախարարությունն ուսումնասիրել է ոստիկանության, անձնագրային եւ վիզաների վարչության հետ, որովհետեւ փաստաթղթերի ստեղծման եւ տրամադրման հիմնական կրողը կառավարությանը կից ՀՀ ոստիկանությունն է: Քաղաքական առումով նպատակահարմար համարվեց, որ ՀՀ քաղաքացիություն ստացողը գոնե  մեկ անգամ պետք է գա հայրենիք: Ինչպե՞ս եք պատկերացնում մեկին, որը դառնում է մեր երկրի քաղաքացի եւ ոչ մի անգամ չի եղել Հայաստանում: Մարդը գոնե մեկ անգամ պետք է այցելի իր երկիր, հատկապես եթե ցանկանում է այդ երկրի քաղաքացին դառնալ: Ուրեմն անձնագիրը պետք է ստանա Հայաստանում, ուրիշ որեւէ տեղից ստանալ չի կարող:
Ուրիշ խնդիր է, որ անձնագիր ստանալու համար սահմանված 30 օրը բավական կարճ ժամանակահատված է` հաշվի առնելով, որ մարդը կարող է գործեր ունենալ, կարող է հիվանդ լինել, երկրում չլինել եւ այլն: ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, եւ այս արգելքը նույնպես վերացվեց: Այսպիսով՝ քաղաքացին կարող է ստանալ իր անձնագիրը, երբ իրեն է հարմար, եթե Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի ստորագրումից հետո նրան շնորհվել է երկքաղաքացիություն, եւ տասնօրյա ժամկետում ծանուցվել, այդ մասին: Մյուս բոլոր խնդիրները զուտ կազմակերպչական են:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնական է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը պետք է հնարավորն անի այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների՝  ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցն արագ ու առանց տեխնիկական խնդիրների լուծելու համար:




Լրահոս