
Ինդոնեզիայում 30-ամյա տղամարդը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման եւ տուգանվել 10.600 դոլարով՝ Facebook-ում հակաիսլամական եւ աթեիստական գրառում անելու համար: Today in Tech-ը հաղորդում է, որ Ալեքսանդր Աանը դատապարտվել է, քանի որ Facebook-ի աթեիստական խմբում Մուհամմեդ մարգարեի լուսանկարն է տեղադրել, որի վրա գրված է եղել. “Եթե Աստված գոյություն ունի, ապա ինչու են վատ բաներ տեղի ունենում”: Աանը մեղադրվել է կրոնական թշնամանք , ատելություն առաջացնող գրառում անելու մեջ: Amnesty International-ը, Ինդոնեզիային մեղադրելով միջազգային իրավունքների ոտնահարման մեջ, կոչ է անում ազատ արձակել Աանին: