Քո քվեարկած ԵՏՄ-ն սա է. Հովհաննես Իգիթյանը՝ Արամ Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլի ասուլիսին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ վերջին շրջանում ազատամարտիկներին ծեծի ենթարկելու հետ կապված իրադարձություններին՝ ասելով, որ եթե ազատամարտիկները տեսնեն, որ իշխանությունները չեն լուծում այդ խնդիրները, կարող են բարկանալ և այդ խնդիրները լուծել իրենց իմացած ձևով, ինչը վտանգավոր է:

«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն մարդու նկատմամբ: Երկրապահները կարող են մի օր տեսնել, որ իշխանությունները չեն լուծում խնդիրները և փորձեն այդ խնդիրները լուծել իրենց իմացած ձևերով, ինչը վտանգավոր է»,-ասաց Հովհաննես Իգիթյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելուն, Հովհաննես Իգիթյանը, առողջություն մաղթելով նրան, ասաց.«Քո քվեարկած ԵՏՄ-ն  սա է Արամ Մանուկյան, մի վազեք Եվրոպական միության դեսպանների մոտ, որովհետև եթե դուք կողմ եք քվարկում ԵՏՄ-ին ու ժողովրդին էլ ասում եք, թե սա  անխուսափելի է, ապա  իմացեք՝  սա  է լինելու:  Գնացեք Պուտինին խնդրեք, որ զանգեն այս իշխանություններին, որ այսպիսի բաներ չարվեն»:

ՀՀՇ անդամը համոզված է՝ այն քաղաքական միջավայրը, որն այսօր առկա է, պայմաններ է ստեղծում այդպիսի բռնությունների համար:

 




Լրահոս