
Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, վավերացրել է ռուս-ադրբեջանական միջկառավարական համաձայնագիրը՝ «Ներդրումների սատարման և փոխադարձ պաշտպանության մասին»: Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբեր ամսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ռուսաստան այցի ժամանակ:
Բացի այդ՝ խորհրդարանը հաստատել է մի քանի համաձայնագիր, որոնք ստորագրվել են սեպտեմբերին Աստրախանում՝ Մերձկասպյան երկրների չորրորդ գագաթաժողովի արդյունքներով. տեղեկացնում է TACC-ը: