Զուրաբ Ժվանիայի մահվան առեղծվածը գնալով ավելի շատ հարցեր է առաջացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուշվիլին կոչ է արել արտաշիրիմել երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մարմինը:

Նրա խոսքով՝ երկրի նախկին վարչապետի մահվան հանգամանքների վերսկսված հետաքննումը գնալով ավելի շատ հարցեր է առաջացնում, և այն պետք է հնարավորինս թափանցիկ անցկացվի:

«Անհրաժեշտ է իրականացնել բոլոր միջոցառումները, ներառյալ՝ հնարավոր արտաշիրիմումը: Կարծում եմ՝ պետք է արվեն բոլոր քայլերը, որպեսզի քննությունը լիարժեք լինի, և հարցեր չառաջանան»,-հայտարարել է մարդու իրացվունքների պաշտպանը:

Վրաստանի նախկին վարչապետ Ժվանիան մահացել է 2005թ. փետրվարին: Նրա մահվան պաշտոնական պատճառ էր համարվում դժբախտ պատահարը, սակայն Ժվանիայի հարազատները պնդում են, որ նախկին վարչապետին սպանել են. տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:




Լրահոս