
Տեխնիկական պատճառներով, Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասը, ժամանակավորապես դադարեցնում է կարճ ժամկետում անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը: Անձնագրային եւ վիզաների վարչությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: