Ազգային ժողովի ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, որ իրենց խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծողը միայնակ չի գործել:
«Ես հանգամանքների բերումով դիտել եմ այն տեսաերիզը, որտեղ ցույց է տրված, թե ինչպես է հանցագործը մտնում շքամուտք և հարվածում Արամ Մանուկյանին:
Բնականաբար, այդ երիտասարդը, այդ անձը չէր կարող գործել միայնակ: Ակնհայտ է, որ Մանուկյանին հետևել են, ուղեկցել: Մանուկյանին ծեծի ենթարկած անձին բաց թողելը ոչ միայն իրավաբանորեն է սխալ, այլև ապացուցում է, որ հացագործն ունի հովանավորյալ»,- նշեց Ջհանգիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.