
Վաղ առավոտից շարունակվող դոլարի թանկացումը քաոսային իրավիճակ է ստեղծել ոչ միայն բանկերի ու տարադրամի փոխանակման կետերում, այլև՝ խանութներում:
Քիչ առաջ Էջմիածին քաղաքի բնակիչներ Armlur.am-ին ահազանգեցին, որ քաղաքի խոշոր խանութները կեսօրից փակվել են: Դրանց տերերը նշել են, որ արտարժույթի շուկայում ստեղծված խայտառակ իրավիճակն իրենց մղում է նման քայլի, քանի որ չգիտեն, թե, ասենք, այս պահին 100 դրամով վաճառվող ապրանքը վաղն իրենք մատակարարներից քանի դրամով կարող են ձեռք բերել:
Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը դեռևս տեղյակ չէր ստեղծված իրավիճակից ու խոստացավ տեղեկությունը ճշտելուց հետո խանութների սեփականատերերի պարզաբանումը ներկայացնել: