Հայտնի աստղային զույգը՝ Բեյոնսեն և Ջեյ Զին, որոշել են իրենք իրենց նվեր անել Ծննդյան տոների կապակցությամբ՝ ձեռք բերելով հսկայական առանձնատուն-նավը Բեվերլի Հիլզ շրջանում:
Սանտայի դերը ամուսինների համար կարժենա 700 միլիոն դոլար, տեղեկացնում է Star-Hit-ը: Առանձնատունը գտնվում է բարձունքի վրա և բառացիորեն սավառնում է քաղաքի վերևում:
Հայտնիների ընտանիքը տան վրա աչք էր դրել դեռ վաղուց: Ասում են՝ նրանք վեց անգամ գնացել են տունը դիտելու:
Տունը նման է հսկայական նավի, որը սլանում է ալիքներով: Հսկայական տարածքում կա լողավազան, որից ցնցող տեսադաշտ է բացվում: Տան մեջ բացի 8 ննջարաններից և 15 լողասենյակներից կա նաև գինու մառան և կինոսրահ, տեղեկացնում է Vesti.ru-ն: