Ազգային ժողովի դարպասներից դեպի օրենսդիրի շենք տանող ճանապարհն անանցանելի է դարձել: Մի կողմից՝ այստեղ ահռելի տոնածառ է տեղադրվում, որը մինչև ամբողջական տեսքի բերվի, խորհրդարան ելումուտը դադարած կլինի, մյուս կողմից՝ այստեղ ոչ փոքր քանակի շինանյութ, շինտեխնիկա և բանվորական ուժ է կենտրոնացել, ու Ամանորից առաջ որոշում է ընդունվել Ազգային ժողովի բակի սալիկները փոխել:
Թե որն է տոնն ու շինարարությունը միախառնելու նպատակը, հավանաբար, դրա համար գումար դուրս գրողները կիմանան:
Իրավիճակն ավելի պատկերավոր ցույց է տալիս Armlur.am-ի ֆոտոշարքը.