Ուրբաթ օրը նախագահական կանչված նոր նախարարների համար Սերժ Սարգսյանը որոշակի սահմաններ է գծել, որտեղից այն կողմ նախարարը չպետք է անցնի: Առաջինը` “կողքերը չնայել”, ,աչքը որևէ բանի վրա չգցել”: Երկրորդը` կադրային ջարդ չիրականացնել, ցանկացած փոփոխություն խիստ պատճառաբանված պետք է լինի, ցանկալի է` փոփոխություններ ընդհանրապես չանել”,- հորդորել է Սերժ Սարգսյանը: Եթե հաշվի առնենլ, որ նոր նախարարները բոլորն էլ նշանակվել են ԲՀԿ-ի վայր դրած պորտֆելների “շրջանակում”, ապա այդ նախարարություններում աշխատող ԲՀԿ-ականները կարող են հանգիստ շունչ քաշել, որովհետև “կադրային ջարդ” չիրականացնելու կառուցողական հրահանգն առաջին հերթին վերաբերել է հենց նրանց:
Հրապարակ.Սերժ Սարգսյանը հորդորել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ