ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ով վաղուց պետք է անհրաժեշտ պարզաբանումներով հանդես եկած լիներ ազատամարտիկների ծեծի վերաբերյալ, վերջին օրերին բավական ագրեսիվ է դարձել:
Նա նախահարձակ է լինում Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին՝ հասկացնելով, որ իրեն հարցեր չտան, բռնության ենթարկված ազատամարտիկներով չհետաքրքրվեն և առհասարակ հեռու մնան իրենից:
Գեներալը երբեմն տեսախցիկներից խեղճանում է ու (հակառակ տարիքին ու ծանր քաշին) ճկուն թռիչքով շրջանցում է անցանկալի լրագրողական խմբերն ու ուղևորում իր սենյակ:
«Մարտական դիրք եք ընդունել, էս ի՞նչ կա», – ասելով հեռացավ գեներալ-պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում.