
Ընդդիմության վարվելակերպը բոյկոտ չէր, քանի որ Ազգային ժողովում բոյկոտի հարց է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, ոչ իշխանական ուժերն այս կերպ ցանկանում էին խափանել խորհրդարանի աշխատանքը:
Ինչպես հայտնի է, ոչ իշխանական ուժերը նախաձեռնել են արտարժույթի տատանումների հետ կապված հարցերը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրել: Մեր հարցին ի պատասխան, թե այս անգամ ևս կբոյկոտե՞ք նիստը, նա նշեց, որ այս պահին չեն կարող հստակ պատասխան տալ:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում