
ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն այսօր՝ 18:30-ին, արտահերթ նիստ են անցկացնելու: Այս երկու խմբակցություններն առանձին դատապարտող հայատարարությամբ են հանդես գալու`ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի և ազատամարտիկների ծեծի դեպքերի հետ կապված:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական 4 ուժեր` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգություն»-ը երեկ բոյկոտել էին ԱԺ նիստը` պահանջելով արտահերթ նիստ հրավիրել վերջին դեպքերի հետ կապված քննարկում անելու և լուծումներ առաջադրելու կապակցությամբ: Այնուհետև ոչ իշխանականները դատապարտող հայտարարությամբ հանդես եկան:
Փաստորեն, ԱԺ խմբակցությունները բաժանվել են երկու թևի:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն համագործակցում են: