Ավելի քան 126 մարդ է զոհվել (որոնց մեծ մասը՝ երեխաներ), 122 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Պակիստանի Փեշեվար քաղաքի դպրոցներից մեկում «Թալիբան» իսլամական խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությունների հետևանքով. հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Միասնական զինվորական հոսպիտալում 60 զոհված կա, ևս 24-ը՝ կանանց հիվանդանոցում»,-ավելի վաղ հաղորդել էր Reuters-ը՝ հղում անելով տեղացի նախարարներից մեկին:
Այս պահին դպրոցը պաշարված է պակիստանցի զինվորականների կողմից, շարունակվում է փրկարարական օպերացիան: Աշակերտների և ուսուցչական անձնակազմի անամների մեծ մասին հանել են տարածքից:
Հաղորդվում է. որ հարձակման պահին դպրոցում մոտ 500 մարդ է եղել:
Պակիստանի իշխանություններն այսօր հայտարարել են համազգային սուգի մասին: