
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Անգլիայի և Իսպանիայի առաջնությունների մակարդակների մասին և համեմատել դրանք:
«Պրեմիեր լիգան 2011թ. զգալիորեն ուժեղացել է: Թիմերն ավելի լավ են պաշտպանվում, ինչպես նաև կայուն խաղ են ցուցադրում: Այժմ տիտղոս նվաճելն ավելի բարդ է, քան այն ժամանակ, երբ հանդես էի գալիս «Արսենալ»-ում:
Իսպանիայում շեշտը դրվում է տեխնիկայի եւ մարտավարության վրա , սակայն անգլիականը մեկ քայլ առաջ է: Դա չի նշանակում, որ Պրիմերայում ավելի բարդ է մրցակցին հաղթելը»,- նշել է նա: