Կորյուն-Հերացի խաչմերուկում հողով բեռնված բեռնատարը շրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Հերացի փողոցի և Կորյունի փողոցի խաչմերուկում հողով բարձած “Նինո” մակնիշի 064 ԼԼ 26 համարանիշի բեռնատարը կողաշրջվել է և բախվել “Կիա” մակնիշի Լ1323 համարանիշի ավտոմեքենային։ Կողաշրջման հետևանքով ողջ հողը թափվել է մայթին։  Հողի թափվելու հետևանքով թեթև վնասվել են նաև “ԲՄՎ” մակնիշի 26 ՏՕ 796 համարանիշի և “Տոյոտա” մակնիշի 99 ՕԼ 995 համարանիշի ավտոմեքենանաները։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 




Լրահոս