Վստրեչի Ապերը խոսել է իր և մարզպետի միջև եղած վեճի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Կոտայքի մարզի Քաղսի համայնքում կայացած ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Սահակ Ալեքսանյանը՝ հավաքելով 1 052 ձայն, իսկ մրցակիցը՝ մոտ 300:

Ս. Ալեքսանյանը հայտնի հեղինակություն Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է: Դեռ ընտրությունների օրը լուրեր էին պտտվում, որ Արամ Վարդանյանը՝ նույն Վստրեչի Ապերը, մտել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի աշխատասենյակ, գոռացել նրա վրա՝ պահանջելով այնպես անել, որ հաղթի իր հորաքրոջ որդին:

Ինչո՞ւ եք բղավել պետական պաշտոնյայի վրա. «Ժողովուրդ»-ի այս հարցին Արամ Վարդանյանը (Ապերը) դժկամությամբ պատասխանեց.

-Նախ՝ ես չեմ մտել մարզպետի աշխատասենյակ, երկրորդ՝ ես ինձ չէի կարա թույլ տամ գոռալ պետական պաշտոնյայի վրա: Ավելին ասեմ՝ չնայած Ա. Հարությունյանի հետ մտերիմ չեմ, բայց շատ հարգում եմ:

-Իսկ ինչո՞ւ եք այստեղ՝ Սահակ Ալեքսանյանի շտաբի մոտ, ի՞նչ եք անում այստեղ:

-Իմ հայրական գյուղում ընտրություն ա, եկել եմ, վատ բան եմ արե՞լ: Վերջ:




Լրահոս