
Երեկ՝ հունիսի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Բանավան թաղամասում ինքնասպանություն է տեղի ունեցել։ Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված թաղամասի թիվ 13 շենքի բնակիչ 67-ամյա Գ. Ավագյանը ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել 9-րդ հարկից, ով ըստ հարևանների տառապել է քաղցկեղով և ուներ կին ու դուստր։ Փաստի առթիվ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։