
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան Իտալիայի առաջնության «Ջենոա»-ի հետ հանդիպման ժամանակ կայացած միջադեպի պատճառով որակազրկվել է երկու խաղով: Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Գարսիան հանդերձարանի հարևանությամբ հարձակվել էր մրցավարի վրա:
Իսկ Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որակազրկվել է մեկ խաղով` Իտալիայի առաջնության «Սամպդորիա»-ի հետ հանդիպման ժամանակ մրցավարի հետ վիճաբանելու պատճառով: