
Երեկ՝ հունիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 20.30-ի սահմաններում Երևանի Կիևյան փողոցում “Արցախբանկի” դիմաց “Լեքսուս” մակնիշի 87 TM 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 39-ամյա Արմեն Օլքինյանը բախվել է 57-ամյա Լևոն Թումասյանի վարած “ՎԱԶ 2106” մակնիշի 11 ԼՏ 822 համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է իր առջևով ընթացող 28-ամյա Գագիկ Համբարձումյանի վարած “ՎԱԶ 2106” մակնիշի 26 ԼՕ 804 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վերջինիս ավտոմեքենայի ուղևորուհուն դեպքի վայր ժամանած շտապբուժօգնությունը տեղափոխել է “Արմենիա” բժշկական կենտրոն։