Կարո՞ղ եք ձեր պատգամավորներին բացատրել ախոռի ու ԱԺ-ի տարբերությունը. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում արտահերթ նիստով քննարկման է դրվել ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից նախաձեռնած նախագիծը, որով պատրաստվում են դատապարտել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու միջադեպը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմեց գլխավոր զեկուցող Արմեն Ռուստամյանին և նկատեց, թե այն փաստը, որ հայտարարության համահեղինակը ՀՀԿ-ն է, դա արդեն իսկ կասկածի տակ է առնում տեքստի անկեղծությունը:

«Սա արվում է բռնության հետևում կանգնած մի խումբ մարդկանցից մեղադրանքը շեղելու համար. երեկվանից այս տեքստը շրջանառության մեջ է դրվում ՀՀԿ-ի կողմից, հանդուրժողականություն է քարոզվում, բայց այսօր էլ ԱԺ նիստում մենք տեսնում ենք, որ սպիտակ մազերով 70-ամյա մարդը չորս երեխաների մայր հանդիսացող պատգամավորի հասցեին փողոցային խոսքեր է ասում, մեկ ուրիշ պատգամավոր էլ անհասցե ափըռ-ցըփըռ հայտարարություններ է անում, հետո գնում, մամուլում ասում՝ էս ինչ պատգամավորին սենց բան ասեց: էս դահլիճում ով ասելու բան ունի՝ պատգամավոր ա, բարձրախոս էլ ունի, հերթագրվելու իրավունք էլ, թե՞ վախենում են բառապաշարի ինսուլին ստանան, վախենո՞ւմ են՝ երեք րոպեն մինչև վերջ չկարողանան ասեն, իրենց իմացած երեք բառն են անընդհատ կրկնում: Ձեր էդ պատգամավորները անուն-ազգանունը գրելու քննությունը չեն կարող հանձնել, անբավարար կստանան»- նշեց նա:

Ապա նա դիմեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և նշեց. «Պարոն Բաղդասարյան, կարո՞ղ եք խմբակցության նիստ անել և ձեր պատգամավորներին բացատրել ախոռի ու ԱԺ-ի տարբերությունը, դա կլինի ձեր ամենամեծ ծառայությունը ՀՀ-ում հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու համար»,-ասաց նա:

«Խնդրում եմ ձեզ զուսպ պահեք»,-արձագանքեց Գալուստ Սահակյանը:




Լրահոս