
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հունիսի 20-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հորադիսի հատվածում, կանցկացվի դիտարկում: Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Անտալ Հերդիչը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Ուիլյամ Փրայորը: