
Դոնի Ռոստովում զինված գողերի հարձակվել են հայ ընտանիքի վրա,- հայտնում է Life News-ը: Երկուսը ծանր վիրավորված են, մեկ տղամարդ վերակենդանացման բաժանմունքում է: Ինչպես հայտնում է, 55-ամյա Նատալյա Լ.-ի աչքի առաջ կրակել են նրա որդու եւ ամուսնու վրա: 27-ամյա Արտակ Լ.-ն վիրավորվել է ոտքից, 55-ամյա Արմեն Լ.-ն` գլխից: Գողերը խուզարկել են տունը եւ տարել 190 հազար ռուբլի եւ ոսկե զարդեր: Կինը ցնցված վիճակում նույնպես հիվանդանոց է տեղափոխվել:
Գողերը ձերբակալվել են տաք հետքերով: