Արտաշատում Հոկտեմբերը դիտավորյալ կրակել է Մամիկոնի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունիսի 18-ին սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9.10-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ Այգեստան գյուղում կրակոց է հնչել և կա վիրավոր անձ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ գիշերը Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը բացահայտել է տեղի ունեցածը: Այդ օրը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը իր մոտ եղած որսորդական անօրինական հրացանով սպանելու դիտավորությամբ իր տան խորդանոցում կրակել է համագյուղացի 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք: Մ. Մանուկյանը այս պահին գտնվում է Արտաշատի հիվանդանոցում: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրացանը, քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս