Մայր ու աղջիկ մատնել են թմրամոլ հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է  զանգահարել28-ամյա մի քաղաքացի` Աննա Ս.անունով և հայտնել, որ մայրն  իրենց բնակարանից գտել է հոր թաքցրած ներարկիչն ու թմրանյութը:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել է 24 մլգ ծավալով ներարկիչ՝  5 մլ դեղնավուն լուծույթով:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Աննա Ս.-ի հայրը` 1963 թ. ծնված Արմեն Ա.-ն, բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և օգտագործում է որպես թմրանյութ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս