Տնտեսական ինտեգրումը կմեկնարկի երկու շաբաթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանին, Ղազախստանին և Բելառուսին կմիանան նաեը Հայաստանը եւ Ղրղզստանը: 2015թ հունվարի 1-ից Մաքսային միությունը կվերափոխվի Եվրասիական տնտեսական միության: Հայաստանն արդեն վավերացրել է անդամակցության պայմանագիրը, իսկ Ղրղզստանը պատրաստվում է անել մոտ ապագայում. գրում է Комсомольская правда-ն:

Նախկին խորհրդային հանրապետությունները հասկացել են, որ նրանք միասին ավելի ուժեղ են, նախևառաջ` տնտեսապես: Այն առաջին անգամ առաջարկվել է 1994 թ.-ին Խորհրդային միության փլուզումից հետո, երբ Ղազախստանի Հանրապետության ներկայիս նախագահ Նուրսուլթան Նազարբևն առաջարկել էր Ռուսաստանին եւ նախկին խորհրդային հանրապետություններին միության նոր մոդել` Եվրասիական տնտեսական միություն: Այդ ժամանակ նշված միտքը թվաց շատ «հեղափոխական»: Նոր անկախացած յուրաքանչյուր պետություն ցանկանում էր ցույց տալ իր ինքնուրույնությունը և ուժը, սակայն համագործակցությունն էլ հանդիսանում է այդ ուժը:

Նոր տնտեսական միության ստեղծումը ենթադրում է ապրանքների եւ ծառայությունների, աշխատանքի և կապիտալի ազատ տեղաշարժ: Ինչպես նաև լուրեր են պտտվում նոր միասնական արժութային համակարգ ունենալու մասին: Սակայն փորձագետները չեն առաջարկում շտապ քայլեր ձեռնարկել: Այս փուլում, կարևոր է ամրապնդել դեռեւս ազգային արժույթը:

Ինչ էլ որ անեն ռուսները, միևնույն է` ստացվում է Калашников, ինչպես էլ միավորվեն, կստացվի ԽՍՀՄ,- բարձրաձայնում են ԵՏՄ-ի ընդդիմախոսները: Դա չի համապատասխանում իրականությանը: Յուրաքանչյուր ԵՏՄ անդամ-պետություն ունի իր շահը, սակայն մենք ապրել ենք միասին երկար ժամանակ: Մենք գիտենք, որ ուժեղ գործընկեր-երկրներ ենք. Եվ մենք կարող ենք օգտագործել դա:

Ինչպիսին կլինի Եվրասիական տնտեսական միությունը` պարզ կդառնա երկու շաբաթից:




Լրահոս