Խաբեությամբ գումար էր շորթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 16-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել  66-ամյա Եղիշե Գ.-ն  եւ հաղորդում տվել, որ մայիսի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում,  Աբովյան քաղաքի կինոյի տան մոտ իրեն է մոտեցել անծանոթ մի երիտասարդ, ներկայացել որպես Էդիկ եւ պատվիրել, որ իր “ԵրԱԶ”   մակնիշի ավտոմեքենայով գնան Աշտարակ՝ այնտեղից սառնարան բերելու համար:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ, հասնելով Աշտարակ քաղաքի կենտրոնական հրապարակ, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով իրենից վերցրել է 60 հազար դրամ, Աբովյանում վերադարձնելու պայմանով: Գումարը վերցնելուց հետո ավտոմեքենայից իջել է՝ իբր սառնարանը բերելու եւ դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդիկը 26-ամյա Հարություն Վ.-ն է, որը նույն օրը, ժամը 15.00-ին, Կոշ գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս