Ինչի՞ց սկսվեց դրամի «դրաման». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ հայկական դրամի փոխարժեքի հետ, կարելի է բնորոշել որպես քաոս, որի պատճառը երկրում տիրող անիշխանությունն է:

Առավոտյան՝ բանկերի բացվելուց հետո, հայտնի դարձավ, որ մեկ դոլարի փոխարժեքը հասել է 550 դրամի: ՀՀ ԿԲ-ն երեկ հաղորդագրությամբ իրազեկեց, որ իր կողմից սակարկություններով վաճառվել է  4 մլն դոլար` 526.32 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Այսինքն՝ գնալով ԿԲ-ի հաղորդագրությունների եւ իրականության կապն ավելի է կտրվում, ու ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է անտերության մի շրջան, որի ավարտը դեռեւս չի երեւում:

«Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկներով՝ սեպտեմբերի վերջից մինչեւ այսօր՝ 2.5 ամսվա ընթացքում, դրամի արժեզրկման հետեւանքով ՀՀ բյուջեն կորցրել է ավելի քան 934 միլիոն դոլար:

Ի դեպ, հայկական դրամի հետ տեղի ունեցող գործընթացները, կարելի է ասել, սինխրոն ընթանում էին ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Երեկ՝ կեսօրին, ռուսական ռուբլու փոխարժեքը մի պահ հասավ 1 դոլարը 80 ռուբլի ցուցանիշին, բայց հետո մի փոքր նվազեց»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս