Հունիսի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկի գետնանցումից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1994 թ. ծնված Գրիգոր Հ.-ին, որը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, հիշյալ գետնանցումում գտնվող տաղավարներից մեկից գողացել է 15 բջջային հեռախոս` պատճառելով 900.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն: