«Ժողովուրդ» օրաթերթը գրում է« «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս կասկած չի հարուցում, եւ առաջիկայում Հայաստանը կդառնա այդ կառույցի լիիրավ անդամ:
Վերջին շրջանում ՀՀ ՏԿՆ միգրացիայի ծառայության պետ Գագիկ Եգանյանը բոլոր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո որոշ չափով կթեթեւանան նաեւ հայ միգրանտների պարտականությունները՝ բնակության գրանցման, աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերում, փաստաթղթերի ձեւակերպման համար նախատեսված վճարումներից կազատվեն:
Սա մեծ հույսեր արթնացրեց մեր երկրի սոցիալապես անապահով հատվածի շրջանում:
Սակայն մոտ օրերս ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որով 10 տարով արգելվում է խախտումներ ունեցող ներգաղթյալների մուտքը Ռուսաստան»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: