«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վերջին երեք օրերին գտնվել է Մոսկվայում:
Մեր տեղեկություններով՝ Լեւոն Զուրաբյանը Մոսկվա է մեկնել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծի հաջորդ օրը` դեկտեմբերի 12-ին, իսկ վերադարձել երեկ՝ օրվա երկրորդ կեսին:
Արդյունքում այս օրերին խորհրդարանում Լ. Զուրաբյանի պարտականությունները կատարում էր խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս երբեւէ եռյակի նիստերին չէր մասնակցել, սակայն երեկ՝ ողջ օրվա ընթացքում, հենց Ջհանգիրյանն էր ՀԱԿ խմբակցությունից մասնակցում ոչ իշխանականների քննարկումներին, իսկ վերջում արդեն՝ համատեղ ասուլիսին:
ՀԱԿ ներկայացուցիչները տեղյակ չեն, թե Լեւոն Զուրաբյանն ինչու է Մոսկվա մեկնել, որոշներն էլ գիտեին, բայց խուսափեցին մեր հարցին պատասխանել»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: