
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված կենտրոնական ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Ծեծի ենթարկված մյուս բժշկի` Արտակ Բայադյանի վիճակը եւս շարունակում է ծանր մնալ. գիտակցությունը գալիս է, բայց կրկին մթագնում է: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից սույն քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: