«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը կրեատիվ մոտեցում է ցուցաբերում տնտեսական խնդիրների լուծմանը: Օրեր առաջ նա Էդիկ Բարսեղյանի «Ռենեսանս» ռեստորանում խաշի է հրավիրել ՀՀ գործարար խավին` միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ:
Գործարարներն այնքան շատ են եղել, կամ խաշն այնքան քիչ, որ ոմանց չի հասել: Խաշի սեղանի շուրջ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, վարչապետը խնդրել-ապսպրել է նրանց` ըմբռնումով մոտենալ ստեղծված վիճակին, համբերել, հավաստիացրել է, որ դոլարը չի թանկանա ավելին, քան 450 դրամը, հորդորել է հարկերը «մաքուր» վճարել:
Հիմա դոլարի աստղաբաշխական վերելքին ականատես գործարարները հիասթափված են կառավարության գործունեությունից, վարչապետից, որի ասածներն իրականություն չեն դառնում, եւ արդյունքում իրենք «սկում» են. «Որոշել ենք գնանք նախագահի մոտ, ներկայացնենք մեր վիճակը, խնդիրները, որովհետեւ կառավարությունը ոչ մի բան չի անում, որ մենք մեր բիզնեսը կարենանք պահենք էս պայմաններում»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: