Թաիլանդի ոստիկանությունը հետաքննում է ռուսաստանյան զբոսաշրջիկ Միխայիլ Պետրոչենկոյի զոհվելու հանգամանքները: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, տղամարդուն մահացած են գտել Պատտայա հանգստավայրի հյուրանոցներից մեկում: Հյուրանոցի սպասուհին մարմինը հայտնաբերել է դեկտեմբերի 13-ին:
Դեպքի վայրի և մարմնի զննման արդյունքում ոստիկանությունը բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերել:
45-ամյա ռուսաստանցին Թաիլանդ է ժամանել նոյեմբերի 30-ին և մտադիր է եղել վերադառնալ ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Նախնական տվյալների համաձայն, մահը վրա է հասել ալկոհոլային թունավորումից: