
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը ճանաչվել է Հոլանդիայի տարվա լավագույն մարզիկ:
Նշենք, որ այս տարի Ռոբենն իր ակումբի հետ Գերմանիայի չեմպիոն է դարձել և նվաճել երկրի գավաթը: Ֆուտբոլիստը Հոլանդիայի հավաքականի կազմում երրորդ տեղն է զբաղեցրել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:
«Տարվա մարզիչ» անվանակարգում հաղթել է Լուի վան Գալը. նա երկրորդ անգամ է ստանում այդ մրցանակը: