Կառավարությունը մերժել է ՀՀԿ-ական պատգամավորի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու հարցը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

«Նշեմ, որ օրենքների նախագծերի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել նրանով, որ Հանրային հեռուստաընկերության դերը շատ մեծ է: Երկրորդ ընթերցման ժամանակ այս օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկներ են ներկայացրել մի քանի պատգամավորներ»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով. «Ռուզաննա Մուրադյանի կողմից առաջարկ էր ներկայացվել օրենքի  26-րդ հոդվածում (սոցիալական գովազդին է առնչվում) փոփոխություններ իրականացնել, սակայն այդ փոփոխությունները Կառավարության կողմից մերժվեցին»:




Լրահոս