Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում իսպառ բացակայում է ալյուրի վաճառքը: Ինչպես հայտնի դարձավ, 50 կիլոգրամանոց ալյուրի պարկը երկու օր առաջ այստեղ արժեր 16 հազար դրամ, իսկ այսօր խանութներում առկա վերջին պարկերը վաճառվել են 19 հազար 500 դրամով:
Բնակիչները խուճապի մեջ են: «Երջանիկները» հասցրել են ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքը, իսկ նրանք, ովքեր ուշացել են, սպասում են գույժին, թե երկար սպասված ալյուրն ինչ գնով կկարողանան ձեռք բերել:
Ի դեպ, տեղեկացանք նաև, որ այս վիճակը տիրում է Ճամբարակի մի շարք համայնքներում: