
Հունիսի 16-ին, ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնից ոստիկանության Հրազդանի բաժնում գրություն է ստացվել, որ ,Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնե ՊՈԱԿ-ի կողմից ս/թ մայիս ամսվա ընթացքում ,Հայանտառե ՊՈԱԿ “Հրազդանի անտառտնտեսություն” մասնաճյուղում անտառների պահպանության վիճակի դիտարկումներ իրականացնելու արդյունքներով հայտնաբերվել են ապօրինի հատված 22 ծառերի կոճղեր, որով պետությանը պատճառվել է 594.000 դրամի վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ծառերից 7-ը 2011 թ. աշնանը ապօրինի հատել է 1971 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն: Կատարվում է հետաքննություն: