Ծեծի ենթարկելու դեպքերն ավելի կարևո՞ր էին, քան ուղղաթիռի կործանումը. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհիմն է համարում խորհրդարանի չորս ուժերի` Ոստիկանության փոխգնդապետ Լևոն Երանոսյանին պաշտոնանկ անելու պահանջը:

«Ես ասել եմ, որ իրենց բոյկոտն արդարացի չէ, ժողովրդի խոսքով ասած՝ մահանա է` նիստերին չմասնակցելու համար: Արտահերթ նիստի իրենց առաջարկություններն անհեթեթություն են: Ես կարծում էի, որ իրենք գրագետ են, փոխոստիկանապետին նշանակելու լիազորությունը պատկանում է ՀՀ նախագահին, դա պատգամավորի լիազորությունը չէ», – ընդգծեց նա:

Նա նշեց, թե միանշանակ դատապարտում է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի  և ազատամարտիկների դեմ իրականացրած բռնությունը: «Բայց էդ խնդիրներն ավելի կարևո՞ր էին, քան  ուղղաթիռի խփումը,  կամ մեր զինվորների սպանվելը: Բայց, երբ որ մեր պետությունը պատերազմի շեմին էին, ինչո՞ւ արտահերթ նիստ չէին հրավիրում»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ  տեղեկություններ կան, թե Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրամանով են ծեծի ենթարկել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս