ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մինչև ընթացիկ շաբաթվա վերջ կստորագրի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին:
Սպիտակ տան քարտուղար Ջոն Էրնեստի խոսքով՝ Օբաման շարունակում է որոշ անհանգստություն արտահայտել օրենքի կապակցությամբ, սակայն համարում է, որ այն իրեն մանևրելու անհրաժեշտ ազատություն է տալիս:
Եթե ամերիկյան ղեկավարը ստորագրի օրինագիծը, ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ռուսաստանյան պաշտպանական ձեռնարկությունների հանդեպ:
Օրինագիծը նաև թույլատրում է Օբամային ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային. տեղեկացնում է BBC-ն: