
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հակասահմանադրական է համարում Ոստիկանության փոխգնդապետ Լևոն Երանոսյանին պաշտոնանկ անելու չորս ուժերի պահանջը:
Նա նաև անընդունելի է համարում բոյկոտը, քանի որ այդպես խորհրդարանի աշխատանքները նորմալ չեն կատարվում: Պատգամավորը կարևոր համարեց, որ քննության արդյունքում առաջին հերթին պարզվեն ծեծի դրդապատճառները:
Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն, ազատամարտիկներին ծեծի են ենթարկել Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրամանով:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում