
Լրատվամիջոցների տվյալներով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է զերծ մնալ ռուբլու փոխարժեքի վերաբերյալ հայտարարություններից:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», Ռուսաստանի ղեկավարը կմեկնաբանի իրավիճակը ֆինանսական շուկաներում միայն դեկտեմբերի 18-ին կայանալիք մեծ մամլո ասուլիսի ժամանակ:
Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինը չի պատրաստվում նաև հավելյալ խորհրդակցություններ անցկացնել նախարարների հետ, քանի որ վերջիններիս հետ անընդատ կապի մեջ է: