
Նոր մանրամասներ Արտաշատում տեղի ունեցած միջադեպից: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա կրակելու ժամանակ երկու կրակոց է արձակել: Դրանցից առաջինը Գրիգորյանը վրիպել է, իսկ մյուսը՝ ուղղել դեպի Մ. Մանուկյանի սեռական օրգանները: Վնասվածքներ ստացած Մ. Մանուկյանը, որ տեղափոխվել էր Արտաշատի հիվանդանոց, այնտեղից տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18-ին սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Պարզվել էր, որ Արարարտի մարզի Այգեստան գյուղում 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը սպանելու դիտավորությամբ կրակել է 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա: