
Փող տեղափոխող փաստաբանի վրա հարձակում է կատարվել Կշիրսկի մայրուղու վրա: Իրավաբանը փողը ձեռքին դուրս գալիս է եղել իր «Հոնդա Ցիվիկ» ավտոմեքենայից: Նրա հետ է եղել նաև նրա զինված թիկնապահը, որը վարձված է եղել հնարավոր հարձակումից պաշտպանելու նպատակով:
Այդ պահին մոտեցել են երկու անհայտ անձինք դիմակներով և սպառնալով ատրճանակ հիշեցնող իրով՝ իրավաբանից խլել են պայուսակը, որի մեջ է եղել 20 մլն ռուբլի:
Ինչպես նշել են իրավապահները, թիկնապահը գործի չի դրել իր զենքը. տեղեկացնում է msk.kp.ru-ն: